Logo

Ինչպես է «Ռեալը» հանդերձարանում տոնում ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:22 / 05.05.2022ՍՊՈՐՏ
Real-2022

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կամային հաղթանակ (3:1) է տոնել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ:

Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութեր է հրապարակել «Ռեալի» հանդերձարանից, որտեղ ֆուտբոլիստները և մարզչական շտաբը տոնել են հաջողությունը:
 

Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչ հանդիպման մինչև 89-րդ րոպեն «Ռեալը» պարտվում էր 0:1 հաշվով, սակայն 90 և 90+1-րդ րոպեներին մադրիդցիները կարողացան 2 գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3:1՝ հաղթանակ պարգևելով իր թիմին պատասխան մրցավեճում։ Առաջին հանդիպումն ավարտվել էր «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 4։3 հաշվով։ Այսպիսով՝ երկխաղյա դիմակայության արդյունքում Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի անգլիական «Լիվերպուլին»:

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա