Logo

Ինչպես է Սպինացոլան տոնում Իտալիայի հավաքականի հաղթանակը 11-մետրանոց հարվածաշարում (տեսանյութ)

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
spinazzola italy away euro 2020 - Ինչպես է Սպինացոլան տոնում Իտալիայի հավաքականի հաղթանակը 11-մետրանոց հարվածաշարում (տեսանյութ)

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, որը վնասվածքի պատճառով բաց էր թողնում Իսպանիայի դեմ կիսաեզրափակիչը, բուռն կերպով է տոնել «սկուադրա աձուրայի» հաղթանակը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։

«Ռոմայի» Instagram-ի էջը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Սպինացոլան տոնում իր թիմակիցների հաղթանակը Ժորժինյոյի դիպուկ հարվածից հետո։

Բելգիայի հետ քառորդ եզրափակիչի խաղում Սպինացոլան աքիլեսյան ջիլի պատռվածք էր ստացել ու վիրահատվել։ Ներկա պահին նա սկսել է ապաքինման գործընթացը։

Իտալիան եզրափակիչում հանդիպելու է Անգլիա – Դանիա խաղի հաղթողին։

 

View this post on Instagram

 

A post shared by AS Roma (@officialasroma)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա