Logo

Ինչպես է «Վիլյառեալը» հանդերձարանում տոնում ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:06 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Վիլյառեալ-Բավարիա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» ոչ-ոքի (1:1) է խաղացել «Բավարիայի» հետ՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ:

Իսպանական թիմն առաջին խաղում առավելության էր հասել 1:0 հաշվով:

«Դեղին սուզանավի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի հանդերձարանից:

Կիսաեզրափակիչում «Վիլյառեալը» կմրցի «Բենֆիկա» - «Լիվերպուլ» դիմակայության հաղթողի հետ: Առաջին խաղում 3:1 հաշվով առավելության է հասել անգլիական ակումբը: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր: Ժամը 22:45-ից խաղը կլինի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա