Logo

Ինչպես հրավիրել Պոգբային․ Մադրիդի «Ռեալի» ծրագիրը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.09.2021ՍՊՈՐՏ
skynews paul pogba manchester united 5501456 - Ինչպես հրավիրել Պոգբային․ Մադրիդի «Ռեալի» ծրագիրը

Մադրիդի «Ռեալը» հերթական փորձն է ձեռնարկում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունն իրականացնելու համար: Այդ մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ անգլիական ակումբի հետ պայմանագրի ժամկետը կլրանա 2022 թվականի ամռանը, ինչից կփորձի օգտվել «Արքայական ակումբն» ու նրան անվճար հրավիրել թիմ:

«Մանչեսթեր Յունայթեդը» տեղյակ է մադրիդյան ակումբի՝ Պոգբայի հետ պայմանագիր կնքելու ցանկությունից և հույս ունի, որ կհաջողվի երկարաձգել նրա հետ համաձայնագրի ժամկետը:

Նմանատիպ սցենարի մասին տեղեկություն էր ավելի վաղ հրապարակել ևս մեկ հեղինակավոր պարբերական՝ Marca-ն:

Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Նա 2011-2012թթ․ խաղացել է թիմի կազմում, հետո տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում ելույթ է ունեցել մինչև 2016 թվականը, ինչից հետո վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ֆրանսիացին Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման ու դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ:

Պոգբան՝ Վարանի մասին. «Հարմարվելու առումով նրան իմ օգնությունը պետք չէ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա