Logo

Ինչպես մարզմանը գնալ Mercedes-ով ու տուգանվել 50 000 եվրոյով. Կինգսլի Կոմանի «թանկարժեք վրիպումը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.03.2021ՍՊՈՐՏ
Ինչպես մարզմանը գնալ Mercedes ով ու տուգանվել 50 000 եվրոյով. Կինգսլի Կոմանի «թանկարժեք վրիպումը» - Ինչպես մարզմանը գնալ Mercedes-ով ու տուգանվել 50 000 եվրոյով. Կինգսլի Կոմանի «թանկարժեք վրիպումը»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:18

-

-

«Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանն ակումբի կողմից տուգանվել է 50 000 եվրոյով՝ հաղորդում է Bild-ը:

Բանն այն է, որ ֆուտբոլիստը թիմի մարզմանը ժամանել է անձնական Mercedes-ով, ոչ թե ակումբի կողմից տրամադրված Audi-ով:

Հսկիչները թույլ չեն տվել Կոմանին մտնել մարզաբազայի ստորգետնյա ավտոկայանատեղի: Ֆրանսիացին իր մեքենան թողել է փողոցում ու ստիպված կլինի վճարել դրամական տուգանք կարգը խախտելու համար:

Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները, ըստ հովանավորչական պայմանագրի, պետք է օգտվեն Audi-ի և VW Group-ի ավտոմեքենաներից:

Խաղացողները պարտավոր են այդ մեքենաներով ժամանել մարզումներին, խաղերին ու գործնական հանդիպումներին: Այս կանոնը հունվարին հաստատել է ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա