Logo

«Իմ ինքնագնահատականը պարզապես զրոյացավ». ինչպես «Օսկար»-ը ստիպեց արտասվել Ջենիֆեր Լոպեսին

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:39 / 19.05.2022Երաժիշտներ
Օսկար-Ջենիֆեր Լոպես

Չնայած Ջենիֆեր Լոպեսին շատերը ճանաչում են որպես 2000-ականների սիրված երգչուհի, սակայն վերջին տարիներին նա ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում։ Երեք տարի առաջ երկրպագուներն ու քննադատները հիացած էին Ջեյ Լոյի խաղով «Մերկապարուհիները» ֆիլմում, և շատերը նույնիսկ սպասում էին, որ նա այս դերի համար կառաջադրվի «Օսկար»-ի: Բայց կինոնկարն ինքնին բավականին հակասական արձագանքներ ստացավ, ուստի 2020 թվականին այն չստացավ «Օսկար»-ի ոչ մի անվանակարգ։ 

Ջեյ Լո

Netflix-ը նախօրեին հրապարակել է Ջենիֆեր Լոպեսի մասին պատմող «Halftime» վավերագրական ֆիլմի թրեյլերը, որտեղ ցուցադրվել է կարճ կադր, որում աստղն արձագանքել է իր՝ «Օսկար»-ի հավակնորդների ցանկում չլինելուն: Երգչուհին արտասվել է ու խոստովանել, որ դա «շատ ծանր պահ է իր համար»։

«Իմ ինքնագնահատականը պարզապես զրոյացավ: Ինձնից երկար ժամանակ պահանջվեց՝ հասկանալու համար, թե ով եմ ես իրականում և ինչին պետք է շարունակեմ հավատալ»,- ասել է Ջեյ Լոն։

Նշենք, որ շուտով նա և Բեն Աֆլեքը պաշտոնապես կամրապնդեն իրենց հարաբերությունները։

Ջեյ Լո 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա