Logo

Ինչպես է «Ռոման» հանդերձարանում տոնում Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:36 / 06.05.2022ՍՊՈՐՏ
Ռոմա-Լեսթեր-2022

Իտալական «Ռոման» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթել է անգլիական «Լեսթերին» (1:1, 1:0)՝ դուրս գալով եզրափակիչ:

«Ռոմայի» թվիթերյան էջը տեսանյութ է հրապարակել հռոմեական թիմի հանդերձարանից, որտեղ «գայլերը» բուռն կերպով տոնել են եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ դուրս գալը:

Հիշեցնենք՝ հանդիպումը վնասվածքի պատճառով բացել էր թողել «Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղում «Ռոման» կմրցի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 25-ին Տիրանայի (Ալբանիա) «Արենա Կոմբետարե» մարզադաշտում։

«Ռոման» 31 տարվա վաղեմության նվաճում է կրկնել

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա