Logo

Ինչքան գումար կվճարի ՄՅՈՒ-ն «Բարսելոնային»՝ Դե Յոնգի համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:15 / 29.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» քննարկում են Ֆրենկի դե Յոնգի տեղափոխության մանրամասները։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը կկազմի 85 մլն եվրո։ Անգլիացիները 65 մլն եվրո միանգամից կվճարեն, իսկ 20 մլն եվրո նախատեսված է որպես հավելավճար։ Ակումբները հավելավճարների վերաբերյալ բանակցություններ են վարում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Յոնգը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ինչի մասին տեղյակ է պահել կատալոնական ակումբի ղեկավարությանը։

2021/22 մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «կապտառնագույնների» կազմում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա