Logo

Ինչո՞ւ է Քեյթ Ուինսլեթը հուզվել Լեոնարդո դի Կապրիոյի հետ իր վերջին հանդիպման ժամանակ

Հեղինակ
tigran5
00:00 / 24.12.2021ՍՊՈՐՏ
Քեյթ Ուինսլեթը Լեոնարդո դի Կապրիոյ

Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո Դի Կապրիոն երկար տարիներ ընկերներ են. թեպետ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով նրանք հազվադեպ են տեսնում միմյանց։ Վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ դերասանուհին նույնիսկ արտասվեց։ Ահա թե ինչու…
Կարանտինի պատճառով աստղերը գրեթե երեք տարի չէին տեսնվել։ Իսկ վերջերս նրանք հանդիպել են Լոս Անջելեսում։ «Ես չէի կարողանում զսպել լացս։ Ես նրան ճանաչում եմ իմ կյանքի մեծ մասը: Երեք տարվա ընթացքում մենք չէինք կարողացել միասին ընթրել կամ գոնե սրճել։ Մենք չէինք լքում մեր երկրները համաճարակի պատճառով… Նա իմ ընկերն է, ամենամտերիմ ընկերը։ Մենք նրա հետ կապված ենք ցմահ»,- ասել է նա The Guardian-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ աստղերը ծանոթացել են «Տիտանիկի» նկարահանման հրապարակում, իսկ դրանից հետո նրանք անբաժան են դարձել։ Երկրպագուները վստահ էին, որ դերասաններին կապում է ոչ միայն ընկերությունը, բայց դերասանները միշտ հերքել են սիրավեպի մասին լուրերը։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա