Logo

Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 02.03.2021Արվեստանոց
37 tain velikih kartin 26 - Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց

Աննա Մարիա. երիտասարդ տարիների մուսա

Նա կարող էր Սալվադոր Դալիի ողջ կյանքի ամենակարևոր կինը մնալ, կարող էր ուղորդել, ոգևորել, սիրել եղբորը, մնալ նրա կողքին ու լինել նրա հաջողության ու փառքի մասնակիցը, սակայն…

Երբ Սալվադորը չորս տարեկան էր, ծնվեց Աննա Մարիան. 1908-ին: Իսպանական ավանդական ընտանիքներում, ինչպես հայկականներում, տղամարդիկ պաշտամունքի առարկա էին, նրանց պետք է հոգ տանեին, սիրելին, հիանային, ոգևորեին ու սիրեին անխոս, առանց քննարկելու: Ուստի Աննա Մարիան այլընտրանք չուներ. նա պետք է պաշտեր սեփական եղբորը: Սալվադորն էլ նույն ուժով ու նվիրվածությամբ սիրում էր քրոջը:

Եվ հատկապես մոր մահից հետո Աննան դառնում է եղբոր կյանքի ամենակարևորը՝ սիրող, հոգատար, ընկեր ու… բնորդուհի: Գեղեցկուհի Աննա Մարիան Սալվադորի ամենասիրելի մուսան էր.

portrait of my sister original - Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց  185667f8525a92b456b6dc58a0a03f3f - Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեցimages 1 - Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց

Կարելի է ասել՝ իդեալական հարաբերություններ ու սեր, որը գուցե ինչ-որ չափով դուրս էր քույր-եղբայր ավանդական սահմաններից: Ինչևէ, շուտով նրանց հարաբերություններում առաջին լուրջ ճգնաժամն էր հասունանում…

Սրբազան սիրտն ու մոր նկարին թքելու հաճույքը

1925-ին Փարիզում ցուցահանդես կար, որտեղ ներկայացվում էին նաև Դալիի աշխատանքները: «Սրբազան սիրտը» կտավի վրա Դալին գրել էր. «Հաճելի է, երբ թքում եմ մորս դիմանկարի վրա»: Աննա Մարիան սա ներել չէր կարող, սա իսկական սրբախղծություն էր. վիրավորել մահացած մոր հիշատակը….

sometimes i spit with pleasure on the portrait of my mother the sacred heart - Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց

Իսկ երբ Դալիի կյանքում հայտնվում է Գալան՝ Սալվադորի մեծագույն սերը, մուսան, օրհնությունն ու անեծքը, եղբայր-քույր հարաբերությունները լիովին խախտվում են: Ո՛չ Գալան կարող էր կիսել սիրելիին մեկ այլ կնոջ հետ, ո՛չ էլ Աննա Մարիան կարող էր հանդուրժել Գալայի ամենակարողությունը եղբոր կյանքում, և բացի դա Սալվադորն էլ Գալայից այն կողմ աշխարհ չէր տեսնում…

Գալայի և Դալիի սիրո պատմությունը՝ 

Սալվադոր Դալի-Գալա. մեծ ու տարօրինակ սիրո պատմություն

Սալվադոր Դալին քրոջ աչքերով

Հետագայում, 1949-ին, Աննա Մարիան գիրք գրեց եղբոր պատակենության և երիտասարդության տարիների մասին: Նա ներկայացնում է եղբորը որպես հանգիստ, ընտանեսեր, բարի ու տաղանդավոր պատանի: Ըստ նրա՝ Գալան եղբորը դարձրել է մոլագար, իսկական խենթ, որն ամեն բան անում է փող աշխատելու ու հարստանալու համար միայն:

Աննա Մարիան ցավով նշում է, որ եղբայրը կորցրել է այն հոգևոր աշխարհը, որն ուներ նախկինում՝ նախքան Գալան: Գուցե նա խանդո՞ւմ էր, գուցե տխրո՞ւմ էր, որ եղբոր կյանքում ու սրտում այլևս ինքը չէ առաջինը…. Ո՞վ գիտե:

…Սալվադորին ասես փոխած լինեին: Նա լրիվ օտարացավ իր նախկին ընկերներից, մեզանից ու ինքն իրենից: Նրա կյանքի գետը կտրուկ ուղին փոխեց, կորցրեց ափերը… 

Աննա Մարիա

904450e31f5f5687a6352b8fd3641acb - Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց
Աննա Մարիա, Սալվադոր Դալի

Դալիի վրեժը

Սալվադորը կատաղության մեջ էր. քրոջ գիրքը նրան վիրավորել էր շատ: Քույրը, որին ժամանակին իր մուսան էր համարում, որին սիրում էր բոլորից շատ, որին նկարում էր բոլորից շատ:

1925-ին, երբ Դալին 21 տարեկան էր, նկարում է «Պատկեր պատուհանի մոտ» կտավը. Աննա Մարիան էր, որը նուրբ հենված պատուհանագոգին՝ նայում էր լճակին: Թեթև, ռոմանտիկ ու երազային շունչ ունեցող այս նկարը ունեցավ այսպես ասած շարունակություն՝ ոչ այնքան ռոմանտիկ ու թեթև:

37 tain velikih kartin 35 - Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց

1954-ին Դալին ստեղծում է «Երիտասարդ կույսը տրվում է սոդոմական մեղքին սեփական բարոյականության եղջյուրների օգնությամբ» բազմաբովանդակ վերնագրով կտավը:

37 tain velikih kartin 26 - Ինչո՞ւ էր Սալվադոր Դալին ատում քրոջը ու ինչո՞ւ նրան ծաղրական ու էրոտիկ նկարում պատկերեց

Գուցե սրանք պարզապես ենթադրություննե՞ր են, գուցե՝ ոչ…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա