Logo

Ինչու է գրեթե անիմաստ անցկացնել Լա Լիգայի վերջին՝ 38-րդ տուրը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.05.2018ՍՊՈՐՏ
sadas - Ինչու է գրեթե անիմաստ անցկացնել Լա Լիգայի վերջին՝ 38-րդ տուրը

Իսպանիայի Լա Լիգայի ավարտին մնացել է մեկ տուր, սակայն գլխավոր հարցերի պատասխանների մասին արդեն կարելի է բարձրաձայնել:

Չեմպիոնությունը դեռ մի քանի տուր առաջ ձևակերպել է «Բարսելոնան», իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ուղեգրեր են նվաճել նաև Մադրիդի «Ատլետիկոն» (78 միավոր), «Ռեալը» (75 միավոր) և «Վալենսիան» (70 միավոր):

Իսպանիան Եվրոպա լիգայի գավաթի հաջորդ խաղարկությունում կներկայացնեն այս պահին 60-ական միավորով 5-6-րդ հորիզոնականները կիսող «Վիլյառեալը» և «Բետիսը», ինչպես նաև 7-րդ տեղը զբաղեցնող «Սևիլյան»: Սակայն եթե առաջին երկուսը պայքարը սկսելու են միանգամից խմբային փուլից, ապա Խոակին Կապարոսի սաները ստիպված են մասնակցել որակավորման փուլի:

Լա Լիգային արդեն հրաժեշտ են տվել 18-20-րդ հորիզոնականներում հանգրվանած՝ համապատասխանաբար «Դեպորտիվոն», «Լաս Պալմասը» և «Մալագան»:

Լա Լիգայում մնացած միակ ինտրիգը թերևս այն է, թե արդյոք «Բարսելոնան» առաջնությունը կավարտի առանց պարտության: Կատալոնական թիմին մնացել է անցկացնել 2 խաղ. Էռնեստո Վալվերդեի սաներն այսօր երեկոյան կհյուրընկալվեն «Լևանտեին», իսկ մայիսի 20-ին սեփական հարկի տակ կմրցեն «Ռեալ Սոսյեդադի» հետ:

«Ռեալ»-«Սելտա»՝ 6:0. «Արքայական ակումբը» պարզապես դուրս էր եկել զբոսանքի (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա