Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լացիոյի» դեմ խաղից(2-3) հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վիճել է լրագրողների հետ ու չի ներկայացել հետխաղյա մամուլի ասուլիսին:
La Gazzetta dello Sport-ին հայտնի է դարձել պորտուգալացի մասնագետի որոշման պատճառը:
Բանն այն է, որ «Լացիոյի» սահմանած կարգի համաձայն՝ խաղից հետո մարզիչներին հարցերն ուղղվում են հաղորդագրությունների միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Ժոզե Մոուրինյոյին դուր չի եկել այդ կարգը:
«Ես ցանկանում եմ խոսել լրատվամիջոցների հետ»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Նա վիճել է Ա Սերիայի պատվիրակի հետ: Վերջինն ասել է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
«Լավ, լավ… Ուրեմն՝ նրանք թող խոսեն նրա(«Լացիոյի» գլխավոր մարզչի-խմբ.) հետ»,- պատասխանել է Մոուրինյոն ու հեռացել:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո