Logo

Ինչու Վերները չտեղափոխվեց «Լիվերպուլ» ու ընտրեց «Չելսին». Sky Sports

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 19.06.2020ՍՊՈՐՏ
skysports timo werner graphic 5006511 - Ինչու Վերները չտեղափոխվեց «Լիվերպուլ» ու ընտրեց «Չելսին». Sky Sports
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները պաշտոնապես «Չելսիի» ֆուտբոլիստ է։ Ֆուտբոլիստ, որի տրանսֆերը սովորական պայմաններում կարժենար 100 մլն. ֆունտից ոչ քիչ, սակայն կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը գերմանացու տրանսֆերը նվազեցրեց մինչև 50 մլն. ֆունտի, որը նրա հրաժարագինն էր։

Այն, որ Վերները հեռանալու էր «ցլերի» շարքերից մրցաշրջանի ավարտին, պարզ էր բոլորին։ Սակայն «Չելսի» տեղափոխությունը մեծ անակնկալ դարձավ։

Վերները մի քանի ամիս առաջ հեռախոսազրույց էր ունեցել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ու շատ տպավորված էր։ Նա իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ Կլոպը աշխարհի լավագույն մարզիչն է, իսկ անգլիական թիմը՝ լավագույն ակումբը։Վերները իր գործակալին հայտնել էր, որ ցանկանում է խաղալ այն ակումբում, որ մրցելու է Չեմպիոնների լիգայում։«Լիվերպուլում» դա երաշխավորված էր։ Բացի դրանից, հարձակվողը պատրաստ էր Սալահի, Մանեի ու Ֆիրմինոյի հետ պայքարել հիմնական կազմում իր տեղի համար։ Ամեն ինչ տանում էր մերսիսադյան ակումբ տրանսֆերին, սակայն պանդեմիան փոխեց ամեն ինչ։

Sky Sports-ը պարզել է, որ «կարմիրների» տարեկան եկամուտը նվազել է 100 մլն. ֆունտով։ «Լիվերպուլի» ղեկավարները եկել են այն եզրահանգման, որ անպատասխանատու կլինի նման ժամանակներում 50 մլն. ֆունտ վճարել մեկ ֆուտբոլիստի համար, Կլոպն էլ աջակցել է ակումբին։ Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, «Լիվերպուլը» հետ չի կանգնել ու բանակցում էր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազեցնելու շուրջ, սակայն «Լայպցիգը» պահանջում էր վճարել գերմանացու ամբողջական հրաժարագինը։ Եվ «Չելսին» հետաքրքրված ակումբներից միակն է, որ դրեց պահանջված գումարը սեղանին։

«Յունայթեդի» առաջնային տրանսֆերային նպատակը «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն է, իտալական ակումբները նույնպես այլ նպատակներ ունեին ու պատրաստ չէին նման կլորիկ գումար առանձնացնել մեկ խաղացողի համար։

Իսկ ֆուտբոլիստին համոզելու հարցում էական դեր է խաղացել Ֆրանկ Լեմպարդը, որը հավաստիացրել է Վերներին, որ «Չելսին» ամենաճիշտ ընտրությունն է։

Ֆինանսական կողմը նույնպես պետք չէ անուշադրության մատնել։ Վերները «Չելսիում» շաբաթական վաստակելու է 200 հազար ֆունտ։ Այսպիսով, լոնդոնցիները ընդհանուր առմամբ 100 մլն  ֆունտ են ծախսելու Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա