Logo

Ինդոնեզիան զրկվել է աշխարհի Մ20 առաջնությունն անցկացնելու իրավունքից

22:32 / 29.03.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

ՖԻՖԱ-ն Ինդոնեզիային զրկել է ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, հայտնում է ֆուտբոլային կառույցի մամուլի ծառայությունը:

Որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի և Ինդոնեզիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Էրիկ Տոհիրի հանդիպմանը: ՖԻՖԱ-ն հայտնել է, որ կշարունակի համագործակցել Ինդոնեզիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ։

Հիշեցնենք, որ աշխարհի Մ20 առաջնությունը մեկնարկելու է մայիսի 20-ին, դեռ հայտնի չէ մրցաշարի անցկացման նոր վայրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա