Logo

Ինձագի․ «Չէի կարծում՝ 10 անընդմեջ հաղթանակ կտոնենք, բայց լավ նախանշաններ էի տեսնում»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.01.2020ՍՊՈՐՏ
71686aaa40be0b2169f608eddd46025e 1200x675 - Ինձագի․ «Չէի կարծում՝ 10 անընդմեջ հաղթանակ կտոնենք, բայց լավ նախանշաններ էի տեսնում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:02

-

-

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Ա Սերիայի 19-րդ տուրում «Նապոլիի» նկատմամբ առավելության հասնելու փաստը (1-0):

Հռոմեական թիմն առաջնությունում իր 10-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել և գերազանցել 1998/99թթ․ մրցաշրջանում գրանցած ակումբային ռեկորդը:

«Կարծում եմ՝ առաջին խաղակեսում ավելի լավ էինք խաղում, իսկ ընդմիջումից հետո «Նապոլին» բարելավվեց իր ելույթը: Ուստի սա հավասար հանդիպում էր, և ամեն ինչ որոշեց մեկ գոլը:

Այն ամենը, ինչ ցուցադրում ենք, մինչմրցաշրջանային հիանալի աշխատանքի արդյունքն է: Մենք սկսեցինք նրանից, որ միավորներ կորցրինք Ա Սերիայում ու Եվրոպա լիգայում, սակայն շարունակեցինք մեր ֆուտբոլը խաղալ և անել այն, ինչ ծրագրում էինք մարզումների ժամանակ:

Չէի կարծում՝ 10 անընդմեջ հաղթանակ կտոնենք, սակայն ես լավ նախանշաններ էի տեսնում․․․ Վերջին 3 ամիսների ընթացքում գովաբանել եմ ֆուտբոլիստներին և նրանց ասել, որ պետք է կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա: Իմ կոչը մնում է անփոփոխ:

«Նապոլին» ինչ-որ խնդիրներ ունի, սակայն այն մնում է ուժեղ ու տաղանդավոր թիմ, և մեր հաղթանակը չպետք է ընդունել որպես անխուսափելի արդյունք:

«Լացիոն» նախորդ տարիներին մոտ էր մրցաշրջանի համար իր առջև դրված խնդիրները կատարելուն ու տեղի էր տալիս միայն ամենավերջում: Օրինակ՝ երբ վերջին տուրում բաց թողեցինք Չեմպիոնների լիգայի ուղեգիրը:

Ինձ անհրաժեշտ է առավելագույն օգուտ քաղել տրամադրությանս տակ եղած ֆուտբոլիստներից, սակայն մենք նաև ուսումնասիրում ենք տրանսֆերային շուկան, որտեղ կարող են լավ հնարավորություններ լինել: Տղաները լիովին նվիրվում են հանուն ակումբի, և մենք ցանկանում ենք, որ բոլորն էլ ներգրավված լինեն այս գործընթացում»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:

«Լացիոն» Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 42 միավոր ու եզրափակում է աղյուսակի լավագույն եռյակը:

Իմոբիլեն թոփ 5 ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա