Logo

Ինձագի. «Երկու գոլի առավելություն ունենք, բայց դժվար խաղ է լինելու»

11:41 / 19.04.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է պորտուգալական «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման մասին: Լիսաբոնում կայացած առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 2-0 հաշվով:

«Մենք գիտենք, թե որքան լավն է մրցակիցը: Դժվար խաղ է լինելու և մենք պետք է ցույց տանք, թե ինչի ենք ունակ: Մենք պետք է շատ աշխատենք, եթե ցանկանում ենք հաղթել:

Մեզ դիմակայելու է մի այնպիսի հիանալի թիմ, որը վերջին շրջանում ներքին առաջնությունում չի գրանցում այն արդյունքները, որին արժանի է:

Գիտենք «Բենֆիկայի» ուժեղ կողմերը: Երկու գոլի առավելություն ունենք, բայց դժվար խաղ է լինելու: Մեր նպատակը քառորդ եզրափակիչ հասնելն էր, հիմա մենք այստեղ ենք և չորս լավագույն թիմերի ցանկում տեղ գտնելու հնարավորություն ունենք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Բենֆիկա» հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա