Logo

Ինձագի. «Գոհ եմ ֆուտբոլիստներիցս»

11:15 / 12.04.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ արտագնա հաղթանակից (2-0) հետո կիսվել է տպավորություններով։

«Հիանալի ելույթ էր, մենք քրտնաջան աշխատեցինք, շատ տեղաշարժվեցինք, վճռական էինք գործում և հիմա հաճույք ենք ստանում երեկոյից: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ սա ընդամենը առաջին 90 րոպեն էր: Մենք քիչ բան թույլ տվեցինք «Բենֆիկային»: Տղաները հիանալի խաղացին, բայց պատասխան խաղին չպետք է անլուրջ մոտենալ:

Պետք չէ մոռանալ, որ մենք երեք խաղ չէինք հաղթել, բայց ավելիին էինք արժանի: Դա նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք: Վերջին 6 խաղում մեր երրորդ արտագնա հանդիպումն էր, շատ ֆուտբոլիստներ հավաքականներում էին ելույթ ունեցել: Սա արդարացում չէ, բայց տղաները ստիպված էին շատ ջանք թափել: Միայն «Ինտերն» այսպիսի դաժան խաղային օրացույց ունի:

Գոհ եմ ֆուտբոլիստներիցս, նրանք միշտ իմ գլխավորությամբ խելագարի պես աշխատել են: Քննադատությունը նորմալ է, ես չափից դուրս դաստիարակված եմ, որ լսեմ, կարողանամ ընդունել և առաջ շարժվել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին Միլանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա