Logo

Սիմոնե Ինձագիի տրանսֆերային ծրագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:22 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Simone Inzaghi

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին շուտով կհանդիպի ակումբի ղեկավարության հետ՝ ներկայացնելու իր տրանսֆերային նպատակների կարճ ցուցակը՝ հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերի» գլխավոր մարզչի տրանսֆերային թիրախում են հայտնվել «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան, «Յուվենտուսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Դիբալան արդեն հայտնել է, որ չի երկարաձգի թուրինցիների հետ պայմանագրի ժամկետը և հունիսին կդառնա ազատ գործակալ: Մխիթարյանն ու Օնանան էլ դեռևս չեն երկարաձգել ամռանն ավարտվող պայմանագրի ժամկետը համապատասխանաբար «Ռոմայի» և «Այաքսի» հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ինտերը» պատրաստ է բավարարել Մխիթարյանի ֆինանսական պահանջները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա