Logo

ՄԼՍ-ը ներկայացնող ակումբը հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:50 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

Մայամիի «Ինտերի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը հետաքրքրված է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով՝ հաղորդում է The Sun-ը։ Աղբյուրը հայտնում է՝ կողմերն արդեն քննարկում են հավանական գործարքը։

«Ալ Ռայանի» ֆուտբոլիստ Ռոդրիգեսը թիմի շարքը է համալրել 2021 թվականի սեպտեմբերին։ Եվրոպայում Խամեսը խաղացել է «Պորտուի», «Մոնակոյի», Մադրիդի «Ռեալի», «Բավարիայի» ու «Էվերթոնի» կազմում։

Կատարական ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 15 մլն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա