Logo

Ինֆանտինոն՝ իտալացիներին ԱԱ 2022-ի ուղեգիր տալու հնարավորության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:07 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Իտալիայի հավաքական-ԱԱ 2022

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն բացառել է, որ աշխարհի 2022 թվականի առաջնությունում Իրանի ընտրանուն կարող է փոխարինել Իտալիայի հավաքականը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ցավում է, որ աշխարհի առաջնության մասնակիցների թվում չկա «Ակուադրա աձուրան»։

Այս ամենի մասին ֆուտբոլային կառույցի նախագահը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը կարող է դուրս մնալ ԱԱ 2022-ի մասնակիցների թվից, քանի որ այդ երկրում կանայք չեն կարողանում մարզադաշտեր այցելել:

Իտալիայի հավաքականն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում 0:1 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: Իտալացիները բաց կթողնեն աշխարհի առաջնությունն իրենց պատմության մեջ 3-րդ անգամ, ընդ որում՝ 2-րդ անգամ անընդմեջ:

ԱԱ 2022-ի խմբային փուլի վիճակահանությունն անցկացվել է ապրիլի 1-ին Դոհայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա