Logo

Ինիեստան նշել է, թե որ ֆուտբոլիստն է իրեն հիմա ամենից շատ հիացնում

Հեղինակ
Heghine Alexanyan
00:00 / 02.11.2018ՍՊՈՐՏ
vissel kobe - Ինիեստան նշել է, թե որ ֆուտբոլիստն է իրեն հիմա ամենից շատ հիացնում

«Բարսելոնայի» նախկին և «Վիսելի Կոբեի» ներկայիս կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոստովանել է, որ հիացած է  «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի խաղով և կցանկանար նրա հետ խաղալ մի թիմում:

«Նա այն խաղացողներից է, ում հետ կցանկանայի երկար տարիներ հանդես գալ մի թիմում: Նա, իհարկե, Ճապոնիա չի գա, բայց Կանտեն իմ սիրելի խաղացողներից է: Ինձ հիացնում է այն աշխատանքը, որ նա կատարում է դաշտում, և այն վստահությունը, որևով նա խաղում է:  Նրա վարպետությունը նրան առանցքային է դարձնում «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի համար»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Կանտեն էական դեր է խաղացել Ֆրանսիայի հավաքականի համար աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու գործում, ինչպես նաև օգնել է «Լեսթերին» և «Չելսիին» նվաճել  Պրեմիեր լիգայի հաղթողի  կոչումը:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա