Logo

90-ականների 7 ֆիլմ, որ պետք է դիտի նորաձևության յուրաքանչյուր սիրահար

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 30.06.2022Ռեժիսորներ
նորաձևության մասին ֆիլմ

Նորաձևությունն ու կինոն միշտ համընթաց են քայլում: 1990-ականները մեզ է փոխանցել նորաձևության ամենասիրված ոճերը՝ շքեղ զգեստներից մինչև ցնցող աքսեսուարներ և շրջադարձային street style:

VNews Culture-ն առանձնացրել է 1990-ականների 7 ֆիլմ, որ պետք է դիտի նորաձևության յուրաքանչյուր սիրահար: Ահա տասնամյակի էկրանային ոճի ամենաազդեցիկ պահերով ֆիլմերը՝

«Սիրունիկը» («Pretty Woman») (1990)

Դժվար է չափազանցնել Գարի Մարշալի պատմական ռոմանտիկ կատակերգության ազդեցությունը նորաձևության վրա: Ջուլյա Ռոբերթսի հերոսուհու զգեստներից յուրաքանչյուրն անմոռանալի է՝ օպերային արնագույն զգեստից, լայն ուսերով մարմնագույն զգեստից մինչև կտրվածքներով մինի կամ պուտիկավոր պոլո զգեստ: Հենց այս ամառ նման համադրություններին անդրադարձել են գրեթե բոլորը, նույնիսկ Սասեքսի դքսուհին:

«Քրեական ընթերցվածք» («Pulp Fiction») (1994)

Նրանք, ովքեր նախընտրում են 1990-ականների ոճին ավելի զուսպ մոտեցում, առաջարկում ենք դիտել Միա Ուոլասին (Ումա Թուրման): Սև կարճ մազափունջ,սև տաբատ և դասական սպիտակ վերնաշապիկ: Քվենտին Տարանտինոյի ֆիլմը լեգենդար կինոքննադատ Ռոջեր Էբերտը ճանաչեց «տասնամյակի ամենաազդեցիկ ֆիլմ»: Մոտ երեք տասնամյակ անց այն ոչ պակաս արդիական է համարվում,  ոմանք նույնիսկ այնքան հեռու են գնում, որ Միային անվանում են ֆեմինիստական ​​ավանգարդ: Անկախ նրանից՝ համաձայն եք, թե ոչ, մի բան հաստատ է. էկրանին Թուրմանը մեզ է նվիրել Հելոուինի բոլոր ժամանակների ամենահարմար, հեշտ և ուրախ կերպարներից մեկը: 

«Անմիտները» («Clueless») (1995)

Կա պատճառ, ըստ որի «Clueless»-ը 90-ականների ամենահայտնի ֆիլմն է՝ շնորհիվ ոճային իր հղումների: Հագուստներն արդիական են նաև այսօր` այնպես, ինչպես ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ սկսած Շերի (Ալիսիա Սիլվերսթոուն) շիֆոնե վերնաշապիկից և կարճացված սվիտեր-ժիլետից մինչև շապիկի վրայից դասական վերնաշապիկ: Այնուամենայնիվ, ամենատիպիկ կերպարը Շերի և Դիոնի Dolce & Gabbana վանդակավոր կոստյումներն են դեղին և մոնոխրոմի երանգներով, որոնք լրացվում են Mary Jane կոշիկներով և ծնկից բարձր գուլպաներով:

«Դաժան խաղեր» («Cruel Intentions») (1999)

Քեթրին Մյորտեյը (Սառա Միշել Գելլար) մաքիավելյան ինտրիգների և նորաձևության նուրբ զգացողության շնորհիվ ամրապնդեց իր դերը որպես տասնամյակի ամենահայտնի էկրանային անտագոնիստներից մեկը: Կոստյումների դիզայներ Դենիզ Ուինգեյթը Գելլարին վերածեց (որն այն ժամանակ առաքինի Buffy the Vampire Slayer-ի հոմանիշն էր) երկերեսանի գլխավոր հերոսուհու՝ Dolce & Gabbana-ի կոստյումներով: Ավելացնում ենք աչքերի ծխագույն դիմահարդարում և շագանակագույն շուրթեր,և կունենանք ժամանակակից նորաձևության պատմության ամենագեղեցիկ ֆիլմային չարագործներից մեկին:

«Պոդիում» («Catwalk») (1995)

1994 թվականի գարուն/ամառ սեզոնում սուպերմոդել Քրիստի Թարլինգթոնի մասին այս կարևոր վավերագրական ֆիլմը 90-ականների նորաձևության լավագույն ֆիլմերի ցանկում է՝ առաջարկելով անկեղծ և մանրամասն հայացք առաջին սուպերմոդելներից մեկի կյանքին: Խիտ գրաֆիկից և գրավիչ ոճից զատ, այս ֆիլմը նաև Թարլինգթոնի անսահման հմայքի վկայությունն է:

«Տաղանդավոր միստր Ռիփլի» («The Talented Mr. Ripley») (1999)

«Տաղանդավոր միսթր Ռիփլին» 1999 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի` «Զգեստների լավագույն ձևավորում» անվանակարգում, որտեղ ներկայացված են առաջատար դերասաններ՝ Գվինեթ Փելթրոուն, Մեթ Դեյմոնը, Ջուդ Լոուն և Քեյթ Բլանշեթը՝ զգեստների դիզայներներ Գարի Ջոնսի և Էն Ռոթի հագուստներով: Ելնելով դեռահասների նորաձևությունից և տասնամյակի grunge և goth նորաձևությունից՝ 1999 թվականի թրիլլերն առաջարկում է կատարյալ ոճ՝ ոգեշնչված Riveria-style-ից: 

Սպիտակ վերնաշապիկները, որոնք Փելթրոուն կրում է ամառային տաք օրերին, արդիական են մինչ օրս:

«Հիմնական բնազդ» «Basic Instinct» (1992)

Քեթրին Թրամելը (Շերոն Սթոուն) մեղավոր էր, որ մեզ ծանոթացրեց 1990-ականների ամենասպանիչ տեսարաններից մեկին: Շերոն Սթոունը 1992 թվականին նկարահանված այս թրիլլերում մարմնավորում է առեղծվածային կնոջ՝ սեքսուալության ու ոճի կատարյալ չափաբաժնով: Հերոսուհու ​​90-ականների մինիմալիստական զգեստապահարանը մինչ օրս հիշատակվում է այն խորհրդանշական, ամբողջովին սպիտակ անթև զգեստի շնորհիվ, որը նա կրում է ոստիկանների մոտ հարցաքննվելիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա