Logo

Ինս. «Միշտ երազել եմ, որ նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.01.2022ՍՊՈՐՏ
Պոլ Ինս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Ինսը կարծում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պետք է գլխավորի «կարմիր սատանաներին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» կորած տեսք ունի։ Ակումբի խնդիրները մեկ տարում կամ միգուցե երկու տարում չեն լուծվի։ Ես հույս ունեմ, որ մի օր կկարողանամ «Մանչեսթեր Յունայթեդին» տեսնել թոփ մակարդակում։

Միշտ երազել եմ, որ Պոչետինոն գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նա հենց այդ մարդն է, այնուամենայնիվ, ով էլ լինի մարզիչը՝ 4 տարվա ծրագիր է պետք։ Թիմը պիտի ուժեղանա»,- Ինսի խոսքն է հաղորդում The Sun-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա