Logo

Ինսայդ. Արթուր Քարտաշյանը տեղափոխվեց Եվրոպա

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
19:23 / 15.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը կարիերայում առաջին անգամ խաղալու է արտասահմանում: VNews-ին հայտնի դարձավ, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Նիկոսիայի «Օլիմպիակոսի» հետ: Կիպրոսյան ակումբին Քարտաշյանը միանալու է արձակուրդից հետո՝ 2 շաբաթից: Հենց այդ ժամանակ էլ կկայանա նրա բուժզննումը: 

«Օլիմպիակոսը» Կիպրոսի եռակի չեմպիոն է: Նախորդ առաջնությունում Նիկոսիան ներկայացնող թիմը գրավել է 9-րդ տեղը:

Քարտաշյանը «Փյունիկի» սան է, որի գլխավոր թիմում 108 խաղ է անցկացրել և 3 տիտղոս նվաճել: Նախորդ մրցաշրջանը պաշտպանն անցկացրել է «Սևանի» և «Նոայի» կազմում: 

Հայաստանի հավաքականում Արթուրը 1 խաղ է անցկացրել և խփել 1 գոլ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա