Logo

Ինսայդ. Գերմանական ևս մեկ հեղինակավոր ակումբ հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
17:41 / 08.07.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Էդուարդ Սպերցյան- Գերմանիա

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Եվրոպա տեղափոխվելու որոշման դեպքում կարիերան Գերմանիայում շարունակելու տարբերակներ կունենա: 

VNews-ին հայտնի է դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Լևերկուզենի «Բայերը»: 

Այդուհանդերձ, «Կրասնոդարը» չի ցանկանում վաճառել թիմի առաջատարներից: Ռուսական ակումբում ուզում են, որ Սպերցյանը ևս մեկ տարի մնա թիմում: Նրան բաց կթողնեն միայն եվրոպական թոփ-ակումբ, որովհետև այդ դեպքում գործարքն իմիջային մեծ նշանակություն կունենա «Ցլերի» համար: Ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Ռուսաստանում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Բունդեսլիգա վերադարձած Գելզենկիրխենի «Շալկեն»: Գերմանիայում կան նաև այլ ակումբներ, որոնք դիտարկում են Սպերցյանի թեկնածությունը, սակայն նրանք գործուն քայլեր չեն ձեռնարկում՝ ի տարբերություն «Բայերի» և «Շալկեի»: 

Ռուսաստանի նախորդ առաջնությունում Սպերցյանը մասնակցել են 25 խաղի, խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա