Logo

Ինսայդ. Եվրոպական երկրի հավաքականի հարձակվողը տեղափոխվում է «Փյունիկ»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
02:32 / 02.07.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկից օրեր առաջ «Փյունիկը» շարունակում է ամրապնդել կազմը: VNews-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի 15-ակի չեմպիոնը պայմանագիր է ստորագրելու հարձակվող Մարյան Ռադեսկիի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը Երևան է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակով:

Ռադեսկին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող է: Բալկանյան ընտրանու կազմում նա 18 խաղի է մասնակցել և մեկ գոլ խփել, ընդ որում՝ Ադրբեջանի հավաքականի դարպասը: 

Հարձակվողն առաջին անգամ է խաղալու արտասահմանում. նա ամբողջ կարիերան անցկացրել է Հյուսիսային Մակեդոնիայում, որտեղ հասել է մեծ հաջողությունների: Ռադեսկին այդ երկրի եռակի չեմպիոն է, 1 անգամ էլ դարձել է գավաթակիր: Մարյանի նախորդ թիմը «Շկուպին» է: Մինչև այդ նա ներկայացրել է «Ակադեմի Պանդևը», «Շկենդիան», Սկոպյեի «Մետալուրգը»  և «11 Օկտոմվրին»:

Մակեդոնական թիմերում նա մասնակցել է 286 խաղի, այդ թվում՝ 25 խաղի Եվրոպա լիգայում և 4-ը Չեմպիոնների լիգայում: Կարիերայի ընթացքում Մարյան Ռադեսկին 67 գոլ է խփել ու 27 ասիստ կատարել: 

Ավելի վաղ «Փյունիկից» հեռացել էին թիմի երկու ռմբարկուները` Սերժ Դեբլեն և Ուգո Ֆիրմինոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա