Logo

Ինսայդ. Հայաստանի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը. «Ալաշկերտն» ուժեղացնում է հարձակումը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
14:26 / 23.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ալաշկերտը» զգալի թարմացնում է կազմը, մասնավորապես հարձակումը: Ժոզե էմբալոյի, Նիկիտա Տանկովի և Աղվան Պապիկյանի հեռանալուց հետո Հայաստանի քառակի չեմպիոնը նոր խաղացողների է հրավիրել: Երեկ հայտնի դարձավ, որ թիմին են միացել Սարգիս Մեթոյանը և Տյագո Գալվաոն: 

VNews-ին հայտնի դարձավ, որ «Ալաշկերտը» համալրելու են նաև կոլումբացի երկու հարձակվողներ: Կենտրոնական հարձակվող Բլադիմիր Դիասը 1 տարվա պայմանագիր է կնքել երևանցիների հետ: Նա արտասահմանում խաղալու մեծ փորձ ունի, սակայն առաջին անգամ ելույթ կունենա Եվրոպայում: 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է Էլ Սալվադորի առաջնության ՖԱՍ ակումբում: Անցկացրած 37 խաղում նա 16 գոլ է խփել և 3 ասիստ գրանցել: 

Մյուս նորեկը եզրային հարձակվող Ֆաբիո Բուրբանո Կաստիլյոն է, որը կարիերայի մեծ մասն անցկացրել է Կոլումբիայում, սակայն հասցրել է մեկ մրցաշրջան խաղալ Եվրոպայում՝ բուլղարական «Բոտևում»: Կոլումբիայից բացի, նա խաղացել է նաև Ուրուգվայում: Ինչպես Դիասը, Բուրբանոն նույնպես Հայաստան է ժամանում Էլ Սալվադորից, որտեղ խաղում էր «Ագիլա» ակումբում: 

Transfermarkt-ը 30-ամյա վինգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 450 հազար եվրո, ինչը նրան կդարձնի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ ամենաթանկարժեք խաղացողը: Ավելի թանկ է գնահատվում միայն «Արարատ-Արմենիայի» առաջատար Մաիլսոն Լիման՝ 500 հազար եվրո:

Կոլումբացիներն այսօր պետք է ժամանեն Հայաստան: Տեղեկությունը հաստատեց նաև «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա