Logo

Ինսայդ. Հայաստանը՝ ոչ, Սլովակիան կամ Ռումինիան՝ այո. Հայաստանի Մ21 հավաքականի պաշտպանը նոր թիմ կունենա

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
17:33 / 24.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի երիտասարդական հավաքականի կենտրոնական պաշտպան Աբով Ավետիսյանը փոխելու է ակումբը: 20-ամյա ֆուտբոլիստն ստիպված է հեռանալ հունգարական «Կիշվարդայից»:

Հունգարական ակումբների երկրորդ թիմերի առաջնությունում նոր մրցաշրջանից գործելու է լեգեոներների սահմանափակում, ինչի պատճառով Ավետիսյանն այլևս չի կարող խաղալ այդ լիգայում: Խաղաժամանակից չզրկվելու համար Աբովը պետք է տեղափոխվեր գլխավոր թիմ կամ փոխեր ակումբը:

VNews-ին հայտնի է դարձել, որ «Կիշվարդան» դեռ չի ցանկանում պաշտպանին գլխավոր թիմ տեղափոխել, բայց նաև մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերային իրավունքը: Որոշվել է հայ ֆուտբոլիստին վարձակալությամբ այլ ակումբ ուղարկել: Ֆուտբոլիստի գործակալը նրա ծառայություններն առաջարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների, սակայն նրանք առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերել: 

Այժմ Ավետիսյանը կարող է կարիերան շարունակել Սլովակիայի կամ Ռումինիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբներից մեկում: Նա համաձայնություն ունի այդ թիմերում փորձաշրջան անցնելու շուրջ: Փորձաշրջանից հետո միայն պարզ կլինի, թե որտեղ է պաշտպանը շարունակելու կարիերան: 

Ավետիսյանի և «Կիշվարդայի» միջև պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա