Logo

Ինսայդ. Հայկական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն պայմանագիր է կնքել «Ուրարտուի» հետ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
19:00 / 18.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ուրարտուն» սկսել է համալրել կազմը: Վերջին շաբաթների ընթացքում տեղեկություն էր շրջանառվում, թե երևանյան թիմը կարող է համալրել հարձակվող Մաքսիմ Մայրովիչը: VNews-ին հայտնի է դարձել, որ ակումբն արդեն պայմանագիր է կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ:

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանին ռուս ֆուտբոլիստի խաղում դուր է գալիս բազմակողմանիությունը: Մայրովիչը կարող է հաջող խաղալ հարձակման թե՛ եզրում, թե՜ կենտրոնում:

Մաքսիմը 2019 թվականին է առաջին անգամ ժամանել Հայաստան` պայմանագիր կնքելով «Նոայի» հետ, որին անմիջապես օգնեց դառնալ Հայաստանի գավաթակիր և փոխչեմպիոն: 2021 թվականի հունվարից սկսած՝ նա երկու անգամ տեղափոխվեց ռուսական «Ակրոն», սակայն 2021 թվականի սեպտեմբերին վերադարձավ «Նոա»:

Հայաստանում հարձակվողը միջինը 2 խաղում կատարում է 1 գոլային գործողություն: «Նոայի» կազմում անցկացրած 69 խաղում նա խփել է 25 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում: Մաքսիմը «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Ավելի վաղ «Ուրարտուից» հեռացել են պաշտպաններ Արմեն Մանուչարյանը, Անան Մենսան և Սալոմոն Նիրիսարիկեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա