Logo

Ինսայդ. Հայտնի է՝ Հայաստանի հավաքականի թեկնածուն որ ակումբ է տեղափոխվելու

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 24.05.2021Հայկական ֆուտբոլ
19.09.2020 BKMA 0 0 Lori 21 scaled - Ինսայդ. Հայտնի է՝ Հայաստանի հավաքականի թեկնածուն որ ակումբ է տեղափոխվելու

Հայաստանի հավաքականի թեկնածու Արամ Քոչարյանը կարիերան շարունակելու է «Փյունիկում»: VNews.am-ին հայտնի է դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն արդեն համաձայնեցված է:

Քոչարյանն ընթացիկ մրցաշրջանը մեկնարկել է «Լոռիի» կազմում, սակայն վանաձորցիներն ապրիլին դուրս են եկել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայից, ինչի հետևանքով կիսապաշտպանը մնացել է առանց թիմի ու խաղային պրակտիկայի:

Խոակին Կապառոսը մարտին Քոչարյանին ընդգրկել էր Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն նա դեռ նորամուտը չի նշել երկրի գլխավոր թիմում:

Կիսապաշտպանն «Ուրարտուի» սան է: Նա հանդես է եկել նաև «Արարատում», «Լոկոմոտիվում» և «Գանձասար-Կապանում»:

3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա