Logo

Ինսայդ. Լավագույն ռմբարկուն և 7 այլ ֆուտբոլիստ. ովքեր են հեռացել «Ալաշկերտից»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
18:15 / 22.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Ալաշկերտ-ֆուտբոլիստներ

Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկից առաջ լուրջ փոփոխություններ են կատարվում «Ալաշկերտում»: VNews-ին հայտնի է դարձել, որ ակումբից հեռացել են մի քանի կարևոր ֆուտբոլիստներ:

Մասնավորապես երևանյան ակումբից հեռացել է թիմի հարձակման առաջատար Ժոզե էմբալոն: 29-ամյա ֆուտբոլիստը ելույթները շարունակելու է արտասահմանում: Արդեն հայտնի է, որ նրա ծառայություններն առաջարկվել են Մալայզիան ներկայացնող ակումբների: 

Ավարտված մրցաշրջանում Էմբալոն դարձել է Ալաշկերտի լավագույն ռմբարկուն՝ խփելով 12 գոլ, որոնցից 4-ը՝ եվրագավաթներում: 

Այլևս «Ալաշկերտում» չեն Աղվան Պապիկյանը, Դմիտրի Գուզը, Կոջո Ալֆոնսը, Մարկո Միլինկովիչը, Ալբերտ Մնացականյանը, Եվգենի Յատչենկոն և Ալեքսեյ Ռոդիոնովը: 

Ավելի վաղ «Արարատը» հայտարարել էր, որ պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» դարպասապահ Արտյոմ Պոտապովի հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա