Logo

Ինսայդ. «Նորավանքի» սեփականատերերը դադարեցնում են ակումբի գործունեությունը (նկար)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
17:39 / 13.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Նորավանք

VBET Հայաստանի գավաթակիր «Նորավանքը» դադարեցնում է գործունեությունը: VNews-ին հայտնի դարձավ, որ դրա մասին ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին պաշտոնապես տեղյակ է պահել հատուկ նամակով: 

Նամակում նշված է, որ ակումբն առաջիկա տարում գործունեություն չի ծավալի, սակայն VNews-ի տեղեկություններով՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում այլ ներդրողներ գտնելու դեպքում «Նորավանքի» ղեկավարները պատրաստ կլինեն ակումբն անվճար նրանց տրամադրել: 

Վայոց Ձորը ներկայացնող ակումբը հիմնվել է 2020 թվականին: Առաջին խմբում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո թիմը բարձրացավ VBET Պրեմիեր լիգա, որում գրավեց 7-րդ տեղը, իսկ VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Ուրարտուին և իր պատմության առաջին տիտղոսը նվաճեց: 

 Նորավանք

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա