Logo

Ինսայդ. «Փյունիկի» լեգեոներն արմատներով հայ է. նրան հրավիրելու են Հայաստանի հավաքական

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.08.2021Հայկական ֆուտբոլ
Ինսայդ. Փյունիկի լեգեոները արմատներով հայ է. նրան հրավիրելու են Հայաստանի հավաքական - Ինսայդ. «Փյունիկի» լեգեոներն արմատներով հայ է. նրան հրավիրելու են Հայաստանի հավաքական

Հայաստանի հավաքականը մոտ է նոր ֆուտբոլիստ ունենալուն: VNews.am-ին հայտնի է դարձել, որ «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևն արմատներով հայ է. նրա պապիկի մայրը հայ է եղել, և դա նրան հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալ:

Այս տեղեկությունը վերջին օրերին է հայտնի դարձել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որն արագորեն սկսել է զբաղվել 31-ամյա ֆուտբոլիստին ազգային հավաքական հրավիրելու աշխատանքով:

Այս պահին ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ Բուչնևի համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար: ՀՖՖ-ում ուզում են հասցնել դարպասապահին հրավիրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի սեպտեմբերյան խաղերին, սակայն եթե չհասցնեն ձևակերպել փաստաթղթերը, ապա հոկտեմբերին Բուչնևը, մեծ հավանականությամբ, կկարողանա հրավիրվել հավաքական:

Դարպասապահը ծնվել է Վլադիկավկազում: Մեկ տարի առաջ նա Վորոնեժի «Ֆակելից» տեղափոխվել է «Փյունիկ», որի կազմում անցկացրած 24 խաղում 10 անգամ սեփական դարպասն անառիկ է պահել:

VNews.am-ն արդեն զրուցել է Բուչնևի հետ: Նրա հետ հարցազրույցը կներկայացնենք քիչ հետո:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա