Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը որոշել է չշարունակել աշխատանքն ակումբում: VNews-ին հայտնի դարձավ, որ 36-ամյա մասնագետը հրաժարական է տվել:
«Ուրարտուն» հունիսի 23-ին վերադարձել է արձակուրդից: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը թիմի հետ մարզում է անցկացրել, սակայն հետո որոշել է հեռանալ ակումբից:
Արզումանյանն «Ուրարտուի» ղեկին էր 2021 թվականի հունիսից: Նրա գլխավորությամբ երևանյան թիմը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում գրավել է 5-րդ տեղը և մնացել առանց եվրագավաթների ուղեգրի, իսկ VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում դուրս էր եկել եզրափակիչ և պարտվել «Նորավանքին»:
Մինչև այդ Արզումանյանն «Ուրարտուի» գլխավոր մարզչի օգնականն էր, իսկ 2020-2021 մրցաշրջանում գլխավորել է երևանյան ակումբի երկրորդ թիմը: