Logo

Ինսայդ. Որ ակումբ է տեղափոխվում Մորի Կոնեն և որքան կարժենա տրանսֆերը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 07.09.2021Հայկական ֆուտբոլ
11.09.2020 Ararat 1 2 NOAH 14 scaled - Ինսայդ. Որ ակումբ է տեղափոխվում Մորի Կոնեն և որքան կարժենա տրանսֆերը

«Արարատի» հարձակվող Մորի Կոնեն հեռանում է ակումբից: VNews.am-ին հայտնի դարձավ, որ իվուարցի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է հունգարական «Ույպեշտում»:

Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն ակումբները հասցրել են գրանցել գործարքը: Տրանսֆերը կազմել է 150-200 հազար եվրո:

26-ամյա ֆուտբոլիստը պայմանագիրը համաձայնեցրել է հունգարացիների հետ, սակայն դեռ սպասում է աշխատանքային վիզայի և մյուս փաստաթղթերի ձևակերպմանը: Միայն դրանից հետո նա կմեկնի Բուդապեշտ, իսկ ակումբները պաշտոնապես կհայտնեն տեղափոխության մասին:

Կոնեն մեկ տարի առաջ է «Շիրակից» տեղափոխվել «Արարատ»: Երևանցիների կազմում նա 32 խաղում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

«Շիրակում» Կոնեն դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա