Logo

Ինսայդ. Արտասահմանյան 2 ակումբ հետաքրքրված է Հայաստանի հավաքականի նորեկի ծառայություններով

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
13:02 / 22.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Արթուր Սերոբյան

Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կարող է կարիերան շարունակել արտասահմանում: VNews-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի փոխչեմպիոն «Սոչին» հետաքրքրված է 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: 

«Սոչին» պատրաստ է առաջիկայում հրավիրել Երևանի ԲԿՄԱ-ում հանդես եկող ֆուտբոլիստին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արարատ-Արմենիային»: 

Սերոբյանը նաև «Կրասնոդարի» տեսադաշտում է, սակայն այս պահին «Սոչին» ավելի ակտիվ է հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար բանակցություններում: 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և VBET Հայաստանի գավաթի ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 26 խաղի, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:  

Հայաստանի հավաքականում Սերոբյանը նորամուտը նշել է 2022 թվականի մարտին՝ Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում (1:0), այնուհետև 6 րոպե խաղաժամանակ է ստացել Շոտլանդիայի դեմ Ազգերի լիգայի տնային մրցավեճում (1:4): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա