Logo

Instagram-ի էքսկլյուզիվ քոնթենթը կլինի վճարովի

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:28 / 20.01.2022Լրահոս

Instagram features

Instagram-ում թեստային ռեժիմում է հայտնվել բացառիկ բովանդակության վճարովի բաժանորդագրության գործառույթը։ Այս մասին հայտնել է սոցցանցի ղեկավար Ադամ Մոսերին։

TechCrunch-ի տվյալներով՝ ԱՄՆ-ից դեռևս 10 բլոգեր է այժմ օգտվում թարմացումից, սակայն շուտով այն հասանելի կլինի բոլոր օգտատերերին։ Վճարի դիմաց բաժանորդներին հասանելի կլինեն տեսանյութերն ու պատմությունները, որոնք հասանելի չեն ուրիշներին:

Բացառիկ տեսանյութերն ու պատմությունները կնշվեն մանուշակագույն օղակով։ Բաժանորդագրված օգտատերերը կստանան հատուկ նշան, որը կտարբերի նրանց մյուս օգտատերերից:

Մոսերին բացատրել է, որ նոր գործառույթով ինֆլյուենսերները կկարողանան մոնետիզացնել բովանդակությունը: Արժեքը կլինի ամսական $0,99-99.99:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա