Logo

Աղբյուր. Իտալական գրանդն այսօր կհամաձայնեցնի Դիբալայի հետ պայմանագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:05 / 26.05.2022ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա-Ինտեր

Միլանի «Ինտերն» այսօր կհամաձայնեցնի «Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի տրանսֆերը՝ տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին «Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Դիբալայի գործակալին՝ ավարտին հասցնելով գործարքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը չի երկարաձգի «Յուվենտուսի» հետ ավարտվող պայմանագրի ժամկետը: Պաուլոն թուրինյան ակումբին միացել է 2015 թվականին, որում անցկացրած 293 խաղում դարձել է 115 գոլի և 48 ասիստի հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա