Logo

«Ինտերի» մինչմրցաշրջանային խաղերի ժամանակացույցը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:58 / 04.07.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերը» 2022/23 մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հուլիսի 5-ից՝ հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը: Այդ օրն ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան և գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մամուլի ասուլիս կանցկացնեն:

Միլանյան գրանդը 5 ընկերական հանդիպում կանցկացնի մինչև օգոստոսի 13-ը, երբ «Ինտերը» «Լեչեի» դեմ արտագնա խաղով կմեկնարկի Ա Սերիայի նոր մրցաշրջանում:

«Ինտերի» մինչմրցաշրջանային խաղերի ժամանակացույցը

«Լուգանո» - «Ինտեր» (հուլիսի 12)

«Ինտեր» - «Մոնակո» (հուլիսի 16)

«Լանս» - «Ինտեր» (հուլիսի 23)

«Ինտեր» - «Լիոն» (հուլիսի 30)

«Ինտեր» -  «Վիլյառեալ» (օգոստոսի 6)

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ինտեր»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա