Logo

«Միլանի» սանը տեղափոխվեց «Ինտեր»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:20 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ռաուլ Բելանովա

«Կալյարիի» եզրային պաշտպան Ռաուլ Բելանովան վարձավճարով տեղափոխվեց «Ինտեր»՝ հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Իտալացի պաշտպանը 1 մրցաշրջան վարձավճարով կանցկացնի «Ինտերում»: «Ներաձուրիները» «Կալյարիին» կվճարեն 3 միլիոն եվրո:

Միլանյան գրանդը Բելանովայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու առաջնային իրավունք կունենա: 22-ամյա Բելանովան «Միլանի» սան է:

«Ինտերը» մինչև այս ձեռք էր բերել նաև դարպասապահ Անդրե Օնանային, կիսապաշտպաններ Քրիստյան Ասլանիին, Հենրիխ Մխիթարյանին և հարձակվող Ռոմելու Լուկակուին: Ասլանին և Լուկակուն ևս Իտալիայի փոխչեմպիոնի կազմում կխաղան վարձավճարով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա