Logo

Աղբյուր. Մեսին 2023 թվականին կհեռանա եվրոպական ֆուտբոլից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:46 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Lionel Messi

ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2023 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի ամերիկյան MLS լիգա՝ հայտնում է DIRECTV Sports-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Մեսին կմիանա Մայամիի «Ինտերին», որի բաժնետոմսերը պատկանում են լեգենդար Դևիդ Բեքհեմին։ Նշվում է, որ արգենտինացի ռմբարկուն դեմ չէ կարիերան շարունակել ԱՄՆ-ում:

Այս մրցաշրջանում «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը փարիզյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 13 ասիստի հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա