Logo

«Ինտերի» առաջատարի ապագան օդում է՝ Կոնտեի հեռանալուց հետո

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.05.2021ՍՊՈՐՏ
603555382c942 - «Ինտերի» առաջատարի ապագան օդում է՝ Կոնտեի հեռանալուց հետո

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Անտոնիո Կոնտեն պաշտոնապես հեռացել է «Ինտերից»:

Կոնտեի հեռանալուց հետո միլանյան ակումբը կարող է լքել նաև թիմի առաջատար Ռոմելու Լուկակուն՝ գրում է Sky Sports-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոնտեն գլխավոր պատճառներից էր, որ Լուկակուն 2 տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Միլան: Նշվում է, որ բելգիացին այժմ լրջորեն դիտարկում է նոր ակումբ տեղափոխվելու տարբերակը: Նրա տրանսֆերային արժեքը բարձր է ու գնահատվում է 90-ից 100 միլիոն եվրո: Լուկակուի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:

Լուկակուն «Ինտերում» անցկացրած 2 մրցաշրջանում դարձել է 64 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա