«Ինտերի» և «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն Ա Սերիայի 31-րդ տուրի հանդիպումից հետո հանդերձարան տանող թունելում բախվել են՝ հայտնում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ «Ինտերի» ֆուտբոլիստները վերջին տասնամյակում «Ալյանց» ստադիոնում իրենց առաջին հաղթանակից հետո մեծ ոգևորությամբ շտապել են հանդերձարան, իսկ թուրինյան գրանդի տխուր ֆուտբոլիստները չեն հանդուրժել միլանցիների նման պահվածքը՝ լարելով կրքերը:
Հաղորդվում է, որ խաղացողները հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել միմյանց, սակայն ստադիոնի կարգադրիչները նրանց բաժանել են, որպեսզի իրավիճակն ավելի չլարվի:
Այսօր պաշտոնական հայտարարություն կտարածվի, որով կպարզաբանվի, թե արդյոք այս միջադեպի համար կարգապահական տույժեր կկիրառվե՞ն, թե՞ ոչ։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո