Logo

«Ինտերի» ֆուտբոլիստը կվերադառնա Անգլիա․ հայտնի է՝ որ ակումբն է նրան հրավիրելու գլխավոր թեկնածուն

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.04.2021ՍՊՈՐՏ
1caece8e 91d0 46b1 a9ed c437de255899 - «Ինտերի» ֆուտբոլիստը կվերադառնա Անգլիա․ հայտնի է՝ որ ակումբն է նրան հրավիրելու գլխավոր թեկնածուն

«Ինտերի» պաշտպան Էշլի Յանգն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից:

35-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել «Ուոթֆորդը», որը նախօրեին երաշխավորել է վերադարձը Պրեմիեր լիգա: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան:

Յանգը 2003-2007թթ․ հանդես է եկել «Ուոթֆորդում», իսկ հետագայում պաշտպանել «Ասթոն Վիլայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական պատիվը:

Ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 մրցավեճի (14-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ:

Լուկակուն կարող է վերադառնալ Անգլիա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա