Logo

«Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին» և դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ

00:56 / 27.04.2023Ֆուտբոլ
Ինտեր-Յուվենտուս

Միլանի «Ինտերը» դարձավ Իտալիայի գավաթի խաղարկության րափակիչի առաջին մասնակիցը։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 15-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն:

«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում զգուշացվեց դեղին քարտով:

Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1: Այսպիսով, Իտալիայի գործող գավաթակիրը դիմակայությունում հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆիորենտինա» - «Կրեմոնեզե» զույգի հաղթողի հետ: «Ֆիորենտինան» կիսաեզրափակիչի առաջին խաղում հաղթել է 2-0 հաշվով:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1-0 (առաջին խաղը՝ 1-1) 

Ֆեդերիկո Դիմարկո, 15

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա