Logo

ՉԼ. «Ինտերի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:54 / 03.09.2022ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հայտացուցակը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղի համար:

Միլանյան գրանդի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հայտավորել է 23 խաղացողների, որոնց թվում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտեր» - «Բավարիա» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ «Ինտերի» ու «Բավարիայի» հետ C խմբում են ընգրկվել չեխական «Վիկտորիա Պլզենը» և կատալոնական «Բարսելոնան»:

«Միլան» - «Ինտեր». հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ Corriere dello Sport-ի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա