Logo

Բեքհեմի թիմի ֆուտբոլիստը բռնել է ակումբի մարզաբազայի մոտ հայտնված օձին (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:58 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

Մայամիի «Ինտերի» ֆուտբոլիստ Բրեկ Շին զարմացրել է խաղընկերներին:

Ամերիկյան թիմի մարզման ժամանակ խաղադաշտին մոտ օձ է նկատվել: Շին բաց ձեռքերով բռնել է օձին ու փոխանցել ակումբի աշխատակցին:  

«Ընդհանրապես, գերադասում եմ մանրամասներ չհայտնել ակումբի ներքին կանոնակարգի մասին, սակայն վստահեցնում եմ, որ  Բրեկն 90 րոպեի ընթացքում ՄԼՍ-ի ամենաշատ օձ բռնած խաղացողն է»,- հումորով արձագանքել է թիմի վերլուծական բաժնի ղեկավար Սեմ Գրեգորին:

Հիշեցնենք, որ Մայամիի «Ինտերի» սեփականատերն է հանրահայտ Դևիդ Բեքհեմը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա