Logo

«Ինտերը» միավորներ կորցրեց

20:54 / 07.04.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Սալերնիտանային» հետ:

Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Ինտերի» գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը։ Այդ գոլից հետո միլանյան ակումբը չիրացրեց մի շարք գոլային պահեր, ինչի համար պատժվեց 90-րդ րոպեին։ Տանտերերին պարտությունից փրկեց «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ, իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան, որը դարձավ տպավորիչ գոլի հեղինակ։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում մասնակցեց ամբողջական հանդիպման: 

Ա Սերիայի նախորդ 3 խաղում պարտված «Ինտերը» 51 միավորով չորրորդն է, իսկ «Սալերնիտանան» 29 միավորով 15-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Սալերնիտանա» - «Ինտեր»՝ 1-1 

Անտոնիո Կանդրևա, 90+1 - Ռոբին Գոսենս, 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա