Logo

Աղբյուր. «Ինտերն» ու Սիմոնե Ինձագին կերկարաձգեն պայմանագիրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:35 / 07.06.2022ՍՊՈՐՏ
Simone Inzaghi-2022

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին շուտով նոր պայմանագիր կկնքի «ներաձուրիների» հետ՝ հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 46-ամյա մասնագետը կերկարաձգի պայմանագիրը մինչև 2024 թվականը։ Հաղորդվում է, որ Ինձագիի աշխատավարձը տարեկան 4 միլիոն եվրոյից կդառնա 5,5 միլիոն:

Սիմոնե Ինձագին «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 2021 թվականի ամռանը: «Ինտերը» 2021/2022 մրցաշրջանում նվաճել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը, իսկ Ա Սերիայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Սիմոնե Ինձագիի՝ Միլանի «Ինտերի» պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա