Logo

«Ինտերն» ու «Միլանը» կպայքարեն «Յուվենտուսի» կիսապաշտպանի տրանսֆերի համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:51 / 21.01.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի ծառայություններով։ «Միլանը» նույնպես հետաքրքրված է գործարքով, այդ իսկ պատճառով էլ Իտալիայի գործող չեմպիոններն ստիպված են ավելի համոզիչ առաջարկ կատարել՝ հաղորդում է Sport Mediaset-ը։

27-ամյա Բերնարդեսկիի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը, և փետրվարի 1-ից իտալացի ֆուտբոլիստը կարող է ցանկացած ակումբի հետ բանակցություններ վարել։ «Յուվենտուսը» նոր պայմանագիր է առաջարկում, բայց աշխատավարձի նվազեցումով։ Դա է պատճառը, որ Բերնարդեսկին կարող է դիտարկել ակումբից հեռանալու տարբերակը։

Ընթացիկ մրցաշրջանում՝ Ա Սերիայում ու Չեմպիոնների լիգայում անցկացրած 21 խաղում, Բերնարդեսկին դարձել է 1 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա